երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շատ բան եմ արել ընտանիքս պահելու համար.Նազիկ Ավդալյանը՝ ամուսնալուծության մասին

Շատ բան եմ արել ընտանիքս պահելու համար.Նազիկ Ավդալյանը՝ ամուսնալուծության մասին

Աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը Liferoom հաղորդման շրջանակում առաջին անգամ խոսել է իր ամուսնալուծության, դրանից հետո և առաջ եղած իրավիճակների մասին։

Նազիկը շետել է, որ անձնական թեմաների հետ կապված երբեք չի խոսել, ճիշտ էլ չի գտել, որ պետք է խոսել անձնականից, քանի որ իրեն երբեք չի հետաքրքրել որևէ մեկի անձնականը.

«Յուրաքանչյուրն ունի իր կյանքը, և ոչ ոք չգիտի, թե որոշումներից որն ինչու է կայացրել: Ես չեմ քննարկում և քննադատում մարդկանց: Երբեք չեմ խոսել իմ անձնականի մասին, բայց ասեմ`արդեն 5 տարի է ամուսնալուծված ենք: Էնպես չի, որ սա գաղտնի թեմա է, պարզապես չեմ խոսել ես այս մասին»:

Խոսելով բաժանումից հետո իր հոգեվիճակի մասին`Նազիկը նշեց, որ ինքն էությամբ ընտանիքի մարդ է, և հեշտ չի եղել բաժանումից հետո.

«Ես համարում եմ, որ շատ բան եմ արել ու շատ բան արեցի`իմ ընտանիքը պահելու համար: Երբեք չէի մտածի, որ կբաժանվենք մենք, բայց եկավ մի կետի հասավ, որ ես հասկացա, որ չի կարող այդպես շարունակվել և դա անառողջ մթնոլորտ է: Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ ունենալ իմ երազած ընտանիքը`առողջ մթնոլորտում, երբ տեսա, որ անառողջ է մթնոլորտն ու դա երեխայի վրա էլ է անդրադառնում, մեր մտածելակերպը, մեր աշխարհընկալումը լրիվ այլ էր, իհարկե ես չէի ուզում բաժանվել, բայց ձգելով-ձգելով, ստացվեց այդպես, ավելի լավ է բաժանվել, քան ունենալ անառողջ ընտանիք»:

  • Կիսվել: