չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
457 հազար ֆունտ՝ արքայական ընտանիքի հարսի հանդերձանքի համար

457 հազար ֆունտ՝ արքայական ընտանիքի հարսի հանդերձանքի համար

Արքայական ընտանիքը, ըստ լրագրողների, արքայազն Հարիի հետ հարսանիքից ի վեր Մեգանի Մարքլի հանդերձանքների վրա ծախսել է մոտ մեկ միլիոն ֆունտ, տեղեկացնում է Daily Mail-ը և թվարկում նախկին դերասանուհու ամենաթանկ իրերը:

Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը դարձավ թագավորական ընտանիքի անդամ, նրա զգեստապահարանում հայտնվեցին Dior, Givenchy, Prada և Chanel շքեղ ապրանքանիշերի շատ հանդերձանքներ, ինչպես նաև թանկարժեք զարդեր և աքսեսուարներ:

Նշվում է, որ 2018 թ. մայիսի 19-ին՝ հարսանեկան արարողության ժամանակ, նա կրել է Givenchy-ի դիզայներական զգեստ, Aquazzura-ի կոշիկներ և Reflection de Cartier ադամանդներով սպիտակ ոսկե ձեռնաշղթա:

Նույն օրը երեկոյան, ոչ պաշտոնական ընդունելության ժամանակ, նա կրել է Stella McCartney-ի հագուստ: Վերջին հանդերձանքը լրացրել են Reflection de Cartier-ի ադամանդե ականջօղերը:

Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 457 հազար ֆունտ:

  • Կիսվել: