35 տարեկանում մահացել է դերասան Մայքլ Պատրիկը, ով հայտնի էր «Գահերի խաղը» սերիալում իր դերակատարմամբ
35 տարեկանում մահացել է դերասան Մայքլ Պատրիկը, որ հայտնի էր «Գահերի խաղը» սերիալում իր դերակատարմամբ։ Նա մահացել է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, Հյուսիսային Իռլանդիայի հոսպիտալում՝ անբուժելի նյարդաբանական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։
2023-ին նրա մոտ ախտորոշվել էր շարժիչ նեյրոնների հիվանդություն, որը առաջացնում է մկանային դիսֆունկցիա։


