Զոհեր ու վիրավորներ. Թուրքիայի ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
Թուրքիայի հարավում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 8 մարդ, տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մերսին նահանգի Տարսուսի շրջանում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կրակոցները հնչել են ռեստորաններից մեկում:
Հաղորդվում է նաև, որ հարձակումից հետո կասկածյալն ավտոմեքենայով փախուստի է դիմել։
Ոստիկանությունը նրան ձերբակալելու համար լայնամասշտաբ գործողություն է իրականացնում:


