երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԶԼՄ-ները հաղորդել են Իրաքում ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազայի դեմ իրականացված հրթիռային հարձակման մասին

ԶԼՄ-ները հաղորդել են Իրաքում ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազայի դեմ իրականացված հրթիռային հարձակման մասին

Շաբաթ օրը ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրաքի Ալ Անբար նահանգում տեղակայված Այն ալ-Ասադ ավիաբազան, որւտեղ տեղակայված են ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերը, հրթիռակոծվել է, գրում է parstoday.com-ը:

Հաղորդվում է, որ հարձակումցի հետո, ավիաբազայում միացել է անվտանգության ազդանշանը:

Եթե լուրը ճշտվի, սա կլինի այս շաբաթվա ընթացքում Այն ալ-Ասադի դեմ իրականացվեած երկրորդ հրթիռային հարձակումը: Երեքշաբթի օրը նույնպես ԶԼՄ-ները հաղորդել էին ռազմաբազայի հրթիռակոծման մասին:

Իրաքի ժողովուրդը և քաղաքական ուժերը պահանջում են, որպեսզի ԱՄՆ-ն այդ երկրից դուրս բերի իր զորուժը: Իսկ Իրաքի խորհրդարանը հաստատել է ամերիկյան զորուժի դուրսբերման մասին օրենքը:

 

  • Կիսվել: