Ժամանակի անիվը չի պտտվում հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Ժամանակի անիվը չի պտտվում հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի», գրում է parstoday.ir-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին շաբաթ օրը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական հաջողություններին և գրել. -«Մի երկիր, որը տասնամյակներ շարունակ հետևել է միակողմանիությանը և թուլացրել է բազմակողմանիությունը և խարխլել ՄԱԿ-ի հեղինակությունը՝ չարաշահելով վետոյի իրավունքը ի պաշտպանություն Սիոնիստական ապարտեիդ ռեժիմին,զայրացել է այդ կազմակերպության անդամներից՝ կազմակերպության որոշ պաշտոններում Իրանի նշակավելու օգտվին քվեարկելու համար»:
Անցած հինգշաբթի օրը ՄԱԿ-ի անդամներն ընտրեցին ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը ընտրվեց որպես այս վեհաժողովի 21 փոխնախագահներից մեկը: