շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ. Ուկրաինայի պաշտպանության նախարար 

Զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ. Ուկրաինայի պաշտպանության նախարար 

Ես զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ ղեկավարության հետ քննարկել է երկրի բանակի ՛՛հրատապ պահանջները՛՛:

Ռեզնիկովը ՛՛հուսադրող՛՛ է որակել Բայդենի խոսքը, որ Ուկրաինան ոգեշնչել է ողջ աշխարհը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վարշավայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:

 

  • Կիսվել: