հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Զգացի, որ փամփուշտը պատռում է մաշկս․ Դոնալդ Թրամփը պատմել է իր մահափորձի մասին

Զգացի, որ փամփուշտը պատռում է մաշկս․ Դոնալդ Թրամփը պատմել է իր մահափորձի մասին

Նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական հանրահավաքում իր դեմ մահափորձից հետո  հայտարարություն է հրապարակել «Truth Social» սոցիալական ցանցում, որտեղ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իրավապահ մարմիններին և իր ցավակցությունը հայտնել հանրահավաքի մասնակցի մահվան կապակցությամբ։ 

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությանն արագ արձագանքելու համար: Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել հանրահավաքում զոհվածի  և մեկ այլ ծանր վիրավորում ստացածի ընտանիքներին։

Անհավանական է, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ մեր երկրում: Այս պահին ոչինչ հայտնի չէ կրակողի մասին, որն այժմ ոչնչացված է։ Ինձ դիպած գնդակը ծակել է աջ ականջիս վերին մասը։ Ես միանգամից հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ սուլոց, կրակոցներ լսեցի և անմիջապես զգացի, ինչպես փափուշտը պատռեց մաշկս։ Ուժեղ արյունահոսություն սկսվեց, և այդ ժամանակ հասկացա, թե ինչ է կատարվում: ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ»,- նշել է նա:

  • Կիսվել: