Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը, Ռուբինյանն էլ դիտողություն արեց
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և Հայկ Ֆարմանյանն անդրադարձան մաքսային ծառայության ոլորտում առկա խնդիրներին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կիրառվող հնարավոր երկակի ստանդարտներին։
Մասնավորապես՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ իշխանական պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին վերջին 10 տարիներին մաքսային ոլորտում առկա համակարգային խնդիրներին։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք իշխող ուժը երկակի ստանդարտներով է մոտենում այս հարցին։
«Խնդրում եմ պարոն Ֆարմանյանին մի՛ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են ձեր նախընտրական ցուցակին։ Ի դեպ, Գևորգ Սաղոյանի մասին է խոսքը ձեր նախընտրական ցուցակի»,-հայտարարեց Վարդևանյանը՝ մատնանշելով, որ ՔՊ ցուցակում ներառված են անձինք, ովքեր նախկինում բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել մաքսային վերահսկողության ոլորտում։ Սա հիշելիս Վարդևանյանը սկսեց ծիծաղել, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատողություն արեց․ «Զսպե՛ք Ձեզ»։



