Զելենսկին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են եռակողմ բանակցությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է եռակողմ՝ Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները։
Զելենսկին նշել է. «Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են շատ թեմաների շուրջ։ Պատմել եմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ եռակողմ ձևաչափի նախապատրաստական աշխատանքների մասին։ Ասել եմ այն, ինչ մեզ հայտնի է կողմերի դիրքորոշումներում հնարավոր փոփոխությունների մասին»:


