Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին` ցուցաբերվող հետևողական աջակցության համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական զինված հակամարտությունն ու վերջին զարգացումները:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին` Թուրքիայի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար: Նա ընդգծել է, որ պետք է հասնեն մարտական գործողությունների դադարեցմանը: