Զելենսկին պետք է նախապատրաստվի պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը. Թրամփ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է նախապատրաստվի Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ Փարիզում Զելենսկին հասկացրել է, որ ձգտում է խաղաղության։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին չի հրավիրել իր նախագահական երդմնակալության արարողությանը, սակայն ընդգծել է, որ պատրաստ է ընդունել նրան, եթե վերջինս որոշի մասնակցել: