կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զելենսկին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և հայտարարել նրան փոխարինողին

Զելենսկին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և հայտարարել նրան փոխարինողին

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի փոփոխության մասին։ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն կղեկավարի Ռուստեմ Ումերովը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ 

«Ես որոշեցի փոխարինել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով: Կարծում եմ, որ նախարարությանը նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր են անհրաժեշտ: Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը: Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- ասել է Զելենսկին ելույթի ժամանակ։

  • Կիսվել: