շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զելենսկին մտադիր է Ռադային ներկայացնել Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծ

Զելենսկին մտադիր է Ռադային ներկայացնել Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը երկրում Լեհաստանի քաղաքացիների համար հատուկ իրավական կարգավիճակ կսահմանի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի Սահմանադրական դատարանում Գերագույն ռադայի ներկայացուցիչ Օլգա Սովգիրյան։

«Նախագահը հայտարարեց մոտ ապագայում Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների հատուկ իրավական կարգավիճակի մասին օրինագծի ներկայացման մասին», – գրել է նա իր Telegram ալիքում։ Փաստաթղթի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Կիևում է։ Նախատեսված  են նրա հանդիպումը Զելենսկու հետ, պատվիրակության երկկողմ բանակցությունները, ինչպես նաև՝ Լեհաստանի ղեկավարի ելույթը Գերագույն ռադայում։

  • Կիսվել: