կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Զելենսկին Միշելին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին

Զելենսկին Միշելին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է Կիևի սպառազինության կարիքները։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ինքը՝ Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել եմ մարտի դաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին՛՛:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները համատեղ արդեն 50 մլրդ եվրո են հատկացրել Ուկրաինային՝ որպես օգնություն:

 

  • Կիսվել: