Զելենսկին մերժել է Պուտինի հրադադարի առաջարկը եւ պնդում է 30-օրյա հրադադար մտցնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Վլադիմիր Պուտինի առաջարկած եռօրյա հրադադարը մայիսի 9-ին եւ պնդում է 30-օրյա հրադադարի մասին, հայտնել է УНИАН-ը։
Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ «չի ցանկանում խաղալ Պուտինի առաջարկած կարճ զինադադարներով»։ Նրա խոսքով՝ 30-օրյա զինադադարի մոդելն ամենաօպտիմալն է, քանի որ մի քանի օրում հնարավոր չէ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել։
«Անվերապահ հրադադարը մոդել է, որն առաջարկել են ամերիկացիները։ Այո, եկեք փորձենք 30 օրով։ Ինչո՞ւ 30 օրով հրադադար։ Որովհետեւ անհնար է երեք, հինգ, յոթ օրում որեւէ բանի մասին պայմանավորվել»,- Զելենսկուն մեջբերել է «Ուկրինֆորմը»։