երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Զելենսկին մերժել է Կիևից հեռանալու ԱՄՆ առաջարկը. WP

Զելենսկին մերժել է Կիևից հեռանալու ԱՄՆ առաջարկը. WP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ Ռուսաստանը նրան նշել է որպես «թիրախ N 1»՝ մատնանշելով, որ ինքը վտանգի տակ է։

The Washington Post-ը գրել է, որ Զելենսկին շաբաթներ շարունակ զգուշացվել է ԱՄՆ-ի կողմից՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին։ Հրատարակությունը հայտնում է, որ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Ջ. Բերնսը, ով հունվարին հանդիպել է Զելենսկու հետ, նախազգուշացրել է Ուկրաինայի նախագահին։
 
Քանի որ մարտերը շարունակվում են Կիևին մոտ, ԱՄՆ-ն, ըստ երևույթին, պատրաստ է օգնել Զելենսկու տարհանմանը:
 
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռանալ Կիևից, որպեսզի, ըստ ԱՄՆ-ի և ուկրաինացի պաշտոնյաների, խուսափի ռուսական զորքերի առաջխաղացման դեպքում գերեվարվելուց կամ սպանվելուց։ Սակայն մինչ այժմ նախագահը հրաժարվում է գնալ»,- գրում է The Washington Post-ը
 
korrespondent.net-ը նույնպես, հղում անելով The Washington Post-ին, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է անհրաժեշտության դեպքում իրեն Կիևից տարհանելու ԱՄՆ կառավարության առաջարկից։ «ԱՄՆ-ի առաջարկը, իբր, եկել է ռուսական զորքերի կողմից Զելենսկու լիկվիդացումից կամ գերեվարումից խուսափելու համար։ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է Կիևից հեռանալու առաջարկից»,- գրում է korrespondent.net-ը։ 

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին տեսագրել էր, որ ինքը և իր համախոհները գտնվում են Կիևում և պաշտպանում են Ուկրաինան։

  • Կիսվել: