երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զելենսկին խոստացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի նախագիծը. Շոլց

Զելենսկին խոստացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի նախագիծը. Շոլց

Զելենսկին խոստացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի նախագիծը: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Կիևի Մարիինյան պալատում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո, գրում է ՌԻՍ նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Զելենսկին խոստացել է Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի քննարկմանը ներկայացնել Դոնբասի հատուկ կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումների և ընտրական իրավունքի մասին օրենքների նախագծերը՛՛։

Նշվում է, որ կանցլերը կարևորել է ՛՛Նորմանդական ձևաչափի՛՛ վերսկսումը՝ այն անվանելով ՛՛բարդ գործընթաց՛՛:

Գերմանիայի ղեկավարը նաև անհիմն է համարել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական գործողությունները՝ Ռուսաստանի ռազմական ակտիվության հիմքերի բացակայության պատճառով:

Զելենսկին էլ հավելել է, որ ՛՛Հյուսիսային հոսք-2՛՛-ի հարցում Կիևն ու Բեռլինը տարաձայնություններ, տարբեր մոտեցումներ ունեն:

 

  • Կիսվել: