շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին

Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է և կարող է արձագանքել ռուսական ուժերի հարվածներին և գործողություններին:

«Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք: Եթե Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներ լինեն, նույնը կտեսնեն Ռուսաստանում»,- խոստացել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ միշտ աջակցել են խաղաղ այլընտրանքին՝ երկխոսությանը: Նա ընդգծել է եռակողմ բանակցություններ անցկացնելու կարևորությունը:

«Սակայն եթե Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը, ապա գործընկերները պետք է այդ խնդիրը լուծելու միջոց գտնեն»,- հավելել է Զելենսկին, ընդգծել նաև Սև ծովով սննդամթերի մատակարարումներն ապահովելու և էներգետիկ զինադադար հաստատելու կարևորությունը։

Նա կոչ է արել Վաշինգտոնին նոր և հզոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կտրելու Մոսկվային պատերազմը ֆինանսավորելու միջոցներից:

«Երբեմն չեմ հասկանում՝ ինչու որոշումները չեն կարող արագ կայացվել»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։

  • Կիսվել: