չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին

Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին փոխելու մասին։ Վալերի Զալուժնիի հետ ունեցած տարաձայնությունների մասին հարցին նա պատասխանել է իտալական Rai1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Զելենսկին միաժամանակ նշել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին՝ Ուկրաինայի ուժային կառույցներում ավելի լայն փոփոխությունների համատեքստում։ «Ես նկատի ունեմ պետության մի շարք առաջատար պաշտոնյաների փոխարինումը, ոչ միայն ռազմական ոլորտում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա չի ասել, թե արդյոք արդեն կոնկրետ որոշումներ կայացվել են, թե ոչ։

Զելենսկու և Զալուժնիի միջև հնարավոր տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ՝ պատերազմի ռազմավարությունից մինչև մոբիլիզացիա, հաղորդվել են անցյալ տարվա վերջից, սակայն երկու գործիչները հրապարակայնորեն չեն քննադատել միմյանց: Զալուժնին Զելենսկու ենթական է որպես գլխավոր հրամանատար։ Գեներալը, ինչպես վկայում են բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունները, մեծ հեղինակություն ունի ուկրաինական հասարակության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: