երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զելենսկին և Էրդողանը քննարկել են Սևծովյան հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը

Զելենսկին և Էրդողանը քննարկել են Սևծովյան հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրել է Українська правда-ն: 

«Առաջնորդները մանրամասն քննարկել են Սևծովյան հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում խաղաղություն հաստատելու համար»,- հայնտել է Էրդողանի գրասենյակը։

Զելենսկին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Էրդողանի հետ զրույցում իրենք «համակարգել են ջանքերը՝ վերսկսելու Հացահատիկի սևծովյան նախաձեռնության աշխատանքը», ինչպես նաև քննարկել են «խաղաղության բանաձևի» իրականացումը։

Ուկրաինայի ղեկավարը նաև խնդրել է Թուրքիայի նախագահին «նպաստել ուկրաինացի գերիների, մասնավորապես Ղրիմի թաթարների վերադարձին»։

Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտարարել էր «հացահատիկային գործարքի» կասեցման մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հավատում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններից հետո նախաձեռնությունը շարունակելու հնարավորությանը։

Ուկրաինան դիմել է Թուրքիային և ՄԱԿ-ին՝ առանց Ռուսաստանի «հացահատիկային միջանցքի» գործունեությունը շարունակելու առաջարկով։

  • Կիսվել: