Զելենսկին չի ցանկանում բանակցել, որպեսզի չճանաչի Ուկրաինայի փլուզման իրողությունը. Մեդվեդև
Արևմուտքը չի ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի Դաշնության հետ, հետևաբար՝ Կիևին դրդում է բանակցել Մոսկվայի հետ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում դրանք, որպեսզի չճանաչի Ուկրաինայի փլուզման իրողությունը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը չեն ցանկանում վերջնական խզում Ռուսաստանի հետ, որը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով: Այստեղից էլ հաճախակի փորձերը՝ Կիևին բանակցությունների մղելու՛՛:
Ըստ Մեդվեդևի՝ ՛՛Զելենսկիին բանակցությունները պետք չեն ակնհայտ եսասիրական պատճառներով, և դրանք շատ վտանգավոր են նրա համար՛՛:
՛՛Եթե չես ճանաչում Ուկրաինայի փլուզման իրողությունները, անիմաստ է նստել սեղանի շուրջ, իսկ եթե դա խոստովանես, քո ազգայնականները, որոնք զուգակցված են բանակի վերնախավի հետ, քեզ կսպանեն՛՛,-եզրափակել է Մեդվեդևը:


