ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զելենսկին բանակցություններ է անցկացրել Ալիևի հետ և կրկին շնորհակալություն հայտնել նրան

Զելենսկին բանակցություններ է անցկացրել Ալիևի հետ և կրկին շնորհակալություն հայտնել նրան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թվիթերյան էջում:

Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, գրել է. ՛՛Նրան տեղեկացրել եմ խաղաղ բնակչության ուղղությամբ նոր հարվածների մասին։ Քննարկվել է կանաչ միջանցքների բացման հրատապ անհրաժեշտությունը՛՛։

Նա նշել է նաև, որ Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության, ինչպես նաև ցանքի համար վառելիք տրամադրելու պատրաստակամության համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ալիևին:

 

  • Կիսվել: