Զելենսկին արժանացել է Բորիս Նեմցովի անվան մրցանակին
Բորիս Նեմցովի անվան մրցանակի դափնեկիրն այս տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։ Այս մասին հայտնել է Բորիս Նեմցովի անվան ազատության հիմնադրամը։
Նեմցովի հիմնադրամը որոշել է մրցանակ հանձնել պատերազմից տուժած Ուկրաինայի ներկայացուցչի։
եկնածուների թվում էին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, «Океан Эльзы» խմբի ղեկավար, մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը, Պատերազմի վետերանների միության հիմնադիր Յուլիա Պաևսկայան (Տաիրա), նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը և այլք։
Արդյունքում հաղթող է ճանաչվել Վլադիմիր Զելենսկին։