երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զելենսկին Ալիևի հետ խոսել է Ուկրաինային նավթի և նավթամթերքի մատակարարման մասին

Զելենսկին Ալիևի հետ խոսել է Ուկրաինային նավթի և նավթամթերքի մատակարարման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է Ուկրաինային նավթի և նավթամթերքի մատակարարման մասին և նշել է, որ «այժմ ամեն ինչ լավ կլինի»։

«Ուկրաինայի լավ բարեկամ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը, ում հետ ես խոսել եմ, որ մեր երկիրը նավթի պակաս ունի, նավթամթերքի պակաս կա, ամեն ինչ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։
 
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իր հետ զրույցում առաջարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ կազմակերպել։

«Ալիևն ու Էրդողանն առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։ Սա կարելի է միայն ողջունել», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

  • Կիսվել: