հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ալիևն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ը

Ալիևն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանաամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։

Կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված՝ Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների ջանքերին՝ մեծ կարևորություն տալով միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Դոնալդ Թրամփի ունեցած դերին, ինչպես նաև TRIPP միջանցքի ստեղծմամբ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման հեռանկարներին։

  • Կիսվել: