ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Զելենսկիի հետ Էրդողանի հանդիպումից հետո Պուտինը վերջինիս հետ հեռախոսազրույց չի ունեցել. խոսնակ

Զելենսկիի հետ Էրդողանի հանդիպումից հետո Պուտինը վերջինիս հետ հեռախոսազրույց չի ունեցել. խոսնակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ վերջինիս՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ունեցած բանակցություններից հետո։ Նման զրույց առայժմ չի նախատեսվում: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ նախօրեին Ստամբուլում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ նախատեսում է առաջիկա երկու ամիսների ընթացքում հանդիպել Պուտինի հետ: Պեսկովը հայտնել է, որ հանդիպման վերաբերյալ դեռ որոշակիություն չկա:

 

  • Կիսվել: