Զելենսկիի գրասենյակի ղեկավարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի և ԱԳՆ-ի հետ քննարկել է Ռուսաստանի վերջին գործողությունները
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոնի և երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Ինչպես հայտնում են ուկրաինական կողմից՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի վերջին գործողությունների ֆոնին Արևմուտքի դիրքերի ամրապնդման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության սկզբունքների փոփոխության հարցերը:
Երմակն ասել է, որ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը կփոխվի մարտահրավերներին համապատասխան: