երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զախարովան Բորելին մեղադրել է կեղծավորության համար

Զախարովան Բորելին մեղադրել է կեղծավորության համար

Ռուսական կողմը երկու երթուղի էր մշակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար՝ Համաշխարհային կազմակերպության Ժնևի բաժանմունքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և զինաթափման հարցերով կոմիտեի նիստին մասնակցելու կապակցությամբ: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Ռուաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է. ՛՛Թռիչքն արգելել են Լեհաստանն ու Էստոնիան։ ՄԱԿ–ի քարտուղարությունն իմացել է այդ մասին։ Միաժամանակ երկու երկրներն էլ հղում էին կատարում ԵՄ պատժամիջոցներին՛՛։

Զախարովան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին մեղադրել է կեղծավորության համար։ ՛՛Պարոն Բորել, Ձեր կեղծավորությունը կայանում է նրանում, որ երբ մեր երկրի համար ծայրահեղ կարևորության անվտանգային հարցերի շուրջ Սերգեյ Լավրովը հարցնում էր ամեն երկիր դիրքորոշումը, ԵՄ բոլոր անդամների փոխարեն Դուք պատասխանեցիք։ Չնայած ոչ անձամբ Ձեզ, ոչ էլ ԵՄ–ին` որպես կազմակերպություն, ոչ ոք չի հարցրել:

Իսկ երբ այդ նույն երկրները մերժեցին պատվիրակության մուտքը Ժնևում ՄԱԿ-ի միջոցառումներին՝ Ձեր կողմից հնչեցված եմ սահմանափակումների հետ կապված, Դուք ասացիք, որ դա նրանց ինքնիշխան որոշումն է։ Խորամանկություն կեղծավորյաց՛՛,–գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին չի արգելել մեկնել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Հայտնի է նաև, որ Լավրովի այցը նախատեսված էր այսօր։ Նա պիտի ելույթ ունենար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում։

  • Կիսվել: