ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդդեմ Թուրքիայի հայց է ներկայացվել ՄՔԴ՝ «մարդկության դեմ հանցագործությունների համար»

Ընդդեմ Թուրքիայի հայց է ներկայացվել ՄՔԴ՝ «մարդկության դեմ հանցագործությունների համար»

Բելգիական  Van Steenbrugge Advocaten (VSA)  իրավաբանական ընկերությունը, Բելգիայում տեղակայված «Թուրքական տրիբունալ» ոչ կառավարական կազմակերպությունը եւ Magistrats Européens pour la Démocratie et les Libertés (MEDEL) եվրոպական դատավորների ասոցիացիան Հաագայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ «մարդկության դեմ հանցագործությունների համար», գրում է Euractiv-ը։

Իրավաբանների գնահատմամբ՝  200 000 մարդ խոշտանգվել է, անհետացել կամ բանտարկվել եւ դատապարտվել առանց պատշաճ ընթացակարգի Թուրքիայում եւ այլ երկրներում, մասնավորապես, Բելգիայում: Թուրքական տրիբունալը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կողմից եւ զբաղվում է Անկարայի կողմից Մարդու իրավունքների խախտումներով։

2021 թվականին դատավորների կոլեգիան հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսից թուրք պետական պաշտոնյաների կողմից իրականացված խոշտանգումներն ու առեւանգումները կարող են հավասարեցվել մարդկության դեմ հանցագործություններին։

VSA-ն, MEDEL-ը, Թուրքիայի տրիբունալը զեկույց են ուղարկել Միջազգային քրեական դատարան, որտեղ պնդում են, որ թուրքական ռեժիմը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել։

Իրավաբանները պնդում են, որ Էրդողանի ռեժիմը պարբերաբար հարձակումներ է գործել Թուրքիայի քաղաքացիական բնակչության վրա՝ կառավարության քաղաքականությունն առաջ տանելու համար։ Նրանք նաեւ պնդում են, որ հավաքված ապացույցները վկայում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կանխամտածված անտեսման մասին։

Զեկույցում կողմերը ՄՔԴ դատախազ Քարիմ Խանից պահանջում են հետաքննություն սկսել Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածով: Այժմ դատախազները պետք է որոշեն հետաքննություն սկսել, բայց դատախազները տարեկան հարյուրավոր նմանատիպ փաստաթղթեր են ստանում ամբողջ աշխարհից, եւ դրանք հազվադեպ են հանգեցնում հետաքննության։

Թուրքիան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները, քանի որ Անկարան Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտում կողմ չի համարվում, որը սահմանում է ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները եւ ագրեսիայի հանցագործությունը որպես չորս հիմնական միջազգային հանցագործություններ: Հայցը ներառում է ենթադրյալ հանցագործությունների ապացույցներ, որոնք թուրքական ռեժիմը կատարել է Հռոմի ստատուտի 45 երկրներում։

Մասնավորապես, խոսքը Ալբանիայում, Բուլղարիայում, Մոլդովայում եւ Շվեյցարիայում առեւանգումների մասին է, ինչպես նաեւ 29 երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում անձնագրերի խտրական առգրավման եւ անձը հաստատող փաստաթղթեր չտալու մասին:

  • Կիսվել: