ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վուչիչը ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է գազի բարենպաստ գին

Վուչիչը ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է գազի բարենպաստ գին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում բարենպաստ գնով բնական գազի մատակարարումների նոր պայմանագիր է ակնկալում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Մենք կարող ենք աշխատել գազի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա, բայց այս պահին մենք 100 տոկոսով կախված ենք ռուսական գազից, և մարդիկ պետք է դա իմանան: Դա ոչ միայն տնային տնտեսությունների և հասարակ քաղաքացու խնդիրն է, այլև մեր գործարանների, մարդկանց զբաղվածության՛՛,-ասել է նա:

Հիշեցնենք, որ  Սերբիան ՛՛Գազպրոմի՛՛ հետ համաձայնագրով մինչև մայիսի 31-ը գազը ստանում է 270 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց:

  • Կիսվել: