ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վուչիչը քննադատել է Թուրքիային՝ Կոսովոյին զինամթերք վաճառելու համար

Վուչիչը քննադատել է Թուրքիային՝ Կոսովոյին զինամթերք վաճառելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սոցցանցի իր էջում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային՝ Կոսովոյին զինամթերք վաճառելու համար։

Ըստ նրա՝ այդ քայլերով Անկարան խախտում է միջազգային իրավունքն ու ապակայունացնում իրավիճակը Բալկանյան թերակղզում:

«Հիմա ամբողջությամբ պարզ է՝ Թուրքիան Արևմտյան Բալկաններում կայունություն չի ուզում ու Օսմանյան կայսրության վերածննդի մասին է մտածում։ Սերբիան փոքր երկիր է, սակայն մենք հասկացանք ուղերձը»,-գրել է Սերբիայի նախագահը:

Նշենք, որ Անկարան առայժմ Վուչիչի հայտարարությանը չի արձագանքել։

Հիշեցնենք, որ 2024-ի հունվարին Թուրքիայի ու Կոսովոյի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել՝ ընդլայնելով ռազմական համագործակցությունը, իսկ արդեն այս շաբաթ Կոսովո է հասել թուրքական հարվածային անօդաչուների խմբաքանակը։

  • Կիսվել: