ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վտանգ կա, Ուկրաինան կարող է պարտվել մարտի դաշտում՝ մինչև 2024 թվականի ավարտ․ ԿՀՎ տնօրեն

Վտանգ կա, Ուկրաինան կարող է պարտվել մարտի դաշտում՝ մինչև 2024 թվականի ավարտ․ ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի հայտարարությունը հնչել է ուկրաինացի պաշտոնյաների նախազգուշացումների ֆոնին, թե ամռանը սպասվող ռուսական լայնածավալ հարձակումը կարող է ծանր կացություն ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի համար: Գրում է «Ամերիկայի ձայնը» ։

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, թե Ուկրաինան ի վիճակի է պաշտպանել իրեն՝ ԱՄՆ օգնությամբ, բայց եթե ամերիկյան օգնությունը տեղ չհասնի, մինչև այս տարվա ավարտ, Կիևը կարող է պարտվել պատերազմում:

Ելույթ ունենալով Ջորջ Բուշի անվան կենտրոնում՝ Բըրնսը հորդորել է ամերիկացի օրենսդիրներին հաստատել Ուկրաինային մոտ 60 միլիարդ դոլար աջակցություն նախատեսող օրինագիծը:

«Գործնականում, այնպես էլ հոգեբանական առումով ռազմական օգնությունը թույլ կտա, որպեսզի ուկրաիական ուժերը պահպանեն իրենց դիրքերը՝ ի չիք դարձնելով Պուտինի ամբարտավան խոսույթը, թե ժամանակն իր կողմից է։ Բայց եթե օգնությունը չհաստատվի Կոնգրեսի կողմից, պատկերը մռայլ կլինի»,- ասել է Ուիլյամ Բըրնսը, ով նախկինում ԱՄՆ դեսպանն էր Ռուսաստանում:

 

Ըստ ԿՀՎ տնօրենի, «իրական վտանգ կա, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում՝ մինչև 2024 թվականի ավարտ, կամ Պուտինը կզբաղեցնի այնպիսի դիրքեր, որ, ըստ էության, կկարողանա թելադրել քաղաքական կարգավորման պայմանները»։

Բըրնսի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ուկրաինացի պաշտոնյաները նախազգուշացնում են՝ ամռանը սպասվող ռուսական հարձակումը, որի ժամանակ Կրեմլը ներգրավելու է հսկայական թվով զորքեր, կարող է ծանր վիճակ ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի համար:

  • Կիսվել: