Վրաստանը վավերացրել է Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Այս մասին հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներն են՝ ռազմական կրթություն, վարժանքներ և ուսուցում, պաշտպանական և անվտանգության քաղաքականություն, համագործակցություն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, ռազմական օրենսդրություն, ռազմական տեղագրություն, ռազմական բժշկություն, պաշտպանական կիբերանվտանգություն, սոցիալական, սպորտային և մշակութային միջոցառումներ»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի և Վրաստանի միջև համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 24-ին Բաքվում։