ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանը թույլ է տվել Red Wings-ին թռչել Թբիլիսի եւ Քութայիս

Վրաստանը թույլ է տվել Red Wings-ին թռչել Թբիլիսի եւ Քութայիս

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը տեղեկացրել է, որ թույլատրել է ռուսական Red Wings ավիաընկերության ուղիղ թռիչքները Թբիլիսի եւ Քութայիս։

«Red Wings ավիաընկերությունը սկսում է գործել Թբիլիսիի եւ Քութայիսի օդանավակայանների ուղղությամբ։ Ընթացիկ տարվա հունիսից Red Wings ավիաընկերությունը կթռչի Սոչի-Թբիլիսի-Սոչի եւ Մոսկվա-Քութայիս-Մոսկվա ուղղություններով։ Ավիաընկերությունը Եվրամիության սեւ ցուցակում ընդգրկված չէ»,- նշվել է հայտարարությունում, որը գործակալությունը հրապարակել է սոցցանցի իր էջում։

  • Կիսվել: