երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Վրաստանը հանձնառու է՝ մնալու տարածաշրջանում կայունության հաստատման գործում Ադրբեջանի հուսալի գործընկերը. Կոբախիձե

Վրաստանը հանձնառու է՝ մնալու տարածաշրջանում կայունության հաստատման գործում Ադրբեջանի հուսալի գործընկերը. Կոբախիձե

Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք գլոբալ խնդիրների, տարածաշրջանային դինամիկայի և հետագա համագործակցության ոլորտների շուրջ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես վերահաստատեցի մեր տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման գործում Ադրբեջանի հուսալի գործընկերը մնալու Վրաստանի հանձնառությունը»:

Նշենք, որ Ալիևը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։

  • Կիսվել: