Վրաստանը ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի դեպի Ռուսաստան
Վրաստանը ևս մեկ շրջանցիկ ճանապարհ կկառուցի Ռուսաստանի ուղղությամբ։ Ավտոճանապարհների վարչությունը 94,2 մլն դոլարի մրցույթ է հայտարարել վրաց-ռուսական սահմանի՝ Կազբեգի-Վերին Լարս անցակետի ուղղությամբ վերանորոգված ճանապարհի մի հատվածի կառուցման համար։
Նոր ճանապարհը լինելու է Արշա-Ստեփանծմինդա շրջանցիկ ճանապարհի շարունակությունը և լինելու է նոր մայրուղու առանցքային հատվածներից մեկը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի հասնել Կոբի գյուղ՝ առանց Ստեփանծմինդայում կանգ առնելու։