կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցում են «Կովկասի արծիվ-2022» զորավարժություններին

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցում են «Կովկասի արծիվ-2022» զորավարժություններին

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները Կախեթի շրջանում մասնակցում են «Կովկասի արծիվ-2022» զորավարժություններին: Այս մասին հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ համատեղ զորավարժությունների նպատակն է բարելավել երեք երկրի համապատասխան ուժերի կարողությունները, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել:

Նախորդ տարի «Կովկասի արծիվ» զորավարժություններն անցկացվել են Թուրքիայում։

  • Կիսվել: