կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է անդունդը. կան զոհեր ու վիրավորներ

Վրաստանում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է անդունդը. կան զոհեր ու վիրավորներ

Վրաստանում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսը լեռնային ոլորաններով ճանապարհին բախվել է մարդատար ավտոմեքենային և ընկել անդունդը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կան երեք զոհ և հինգ վիրավոր:

Վթարի վայրը չի հստակեցվում, նշվում է միայն, որ, ըստ որոշ տեղեկությունների, բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ զբոսաշրջիկները եղել են Մոլդովայի քաղաքացիներ։

Ինպես նշել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունից՝ իրենք ուսումնասիրում են դեպքի մանրամասները:

 

  • Կիսվել: