Վրաստանում պարտադիր զորակոչի դեմ բողոքի ցույց է անցկացվում
Թբիլիսիի կենտրոնում բողոքում են պարտադիր զորակոչի դեմ: Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ խորհրդարանի շենքի մոտ ակցիա է ընթանում՝ ՛՛պարտադիր զորակոչը ստրկություն է, ստրկությունն անբարոյականություն է՛՛ լոզունգներով։
Վրաստանում ՛՛Գիրչի՛՛ ընդդիմադիր կուսակցությունը և նրա կողմնակիցները պահանջում են վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը և չընդունել պաշտպանական նոր օրենսգիրքը: