Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են
Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայությանը («Ռոսստատ»), գրում է aliq.ge-ն:
Ըստ տեղեկության՝ «Ռոսստատ»-ն առանձին է նշել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ցուցանիշը, որտեղ ևս զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով։
Նույն չափով՝ 8,8 տոկոսով, գներն աճել են Հայաստանում և Ադրբեջանում։