երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում կվերանայվեն հարկային արտոնությունները. ֆինանսների նախարարություն

Վրաստանում կվերանայվեն հարկային արտոնությունները. ֆինանսների նախարարություն

Վրաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել իրենց հարկային քաղաքականությունը, ներառյալ՝ հարկային արտոնությունները, հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածու Իվանե Մաճավարիանին:

«Հարկային նոր արտոնություններ չեն լինի, և եղածները կվերանայվեն՝ հաշվի առնելով դրանց սոցիալական և տնտեսական արդյունավետությունը», – ասել է Մաճավարանին ՝ ներկայացնելով 2021-2024 թվականների կառավարության ծրագիրը:

Ըստ նրա՝ վերանայվելու է նաև ընկերությունների հետ հարկային պայմանագրերի պրակտիկան, բացի այդ, Վրաստանում տնտեսության զարգացման համար լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար չեղյալ կհայտարարվի երաշխավորված գնումների մասին համաձայնագիրը:

  • Կիսվել: