չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայր

Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայր

Վրաստանում կրկին բողոքի ակցիաներ են. ցուցարարները եկել են նախագահական նստավայրի՝ Օրբելիանի պալատի մոտ, որտեղ նրանց է միացել Սալոմե Զուրաբիշվիլին: Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի պետության ղեկավարի՝ վարչապետի գրասենյակ, հաղորդում է SOVA-ն։

Ցուցարարները Զուրաբիշվիլիին դիմավորել են բուռն ծափահարություններով և պնդել, որ նա է պետության միակ օրինական ղեկավարը։ Նրանք շնորհակալություն են հայտնել Զուրաբիշվիլիին այն բանի համար, ինչ «նախագահն անում է Վրաստանի համար»։ Զուրաբիշվիլին լրատվամիջոցներին ոչ մի մեկնաբանություն չի արել։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Վրաստանում ընտրիչների կոլեգիան ընտրել է երկրի նոր նախագահին։ Պաշտոնը կզբաղեցնի նախկին ֆուտբոլիստ և պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Մինչդեռ Զուրաբիշվին հայտարարել էր, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները:

 

Բողոքի ցույցերը Թբիլիսիում և ամբողջ Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման մասին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը կհետաձգի մինչեւ 2028 թվականի վերջ:

  • Կիսվել: