ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, որից 119-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, որից 119-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, որից 119 Սամցխե-Ջավախքում: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, գրում է akhaltskha.net-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, որից 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 920 934 պատվաստում, օրական ՝ 6 203 պատվաստում: Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 479 դեպք, ապաքինվել է 2 374 հիվանդ, մահացել է 42 մարդ:

  • Կիսվել: