ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վրաստանին ռուսական հեղաշրջում է սպառնում. Սաակաշվիլի

Վրաստանին ռուսական հեղաշրջում է սպառնում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով, հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որն իբր սպառնում է հանրապետությանը ներկայիս իշխանության թուլության պատճառով։

«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները և ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաև անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ… Հիմա հին դժգոհությունները հիշելու ժամանակը չէ»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում:

Ինչպես նշել է Վրաստանի նախկին նախագահը, դիմադրությունը յուրաքանչյուր իսկական վրացու պարտականությունն է՝ սկսած ներկա և նախկին նախագահներից։ Նա նաև կոչ է արել Զուրաբիշվիլիին օգտագործել իր կարգավիճակը և «զգուշացնել ողջ աշխարհին» հանրապետությունում իշխանությունը զավթելու ենթադրյալ վտանգի մասին։

  • Կիսվել: