երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վրաստանի ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում՝ պահանջելով խորհրդարանական նոր ընտրություններ

Վրաստանի ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում՝ պահանջելով խորհրդարանական նոր ընտրություններ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով հերթական բողոքի ակցիան են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ընդդիմադիրները նշում են, որ գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքի չենք հասել։ ՛՛Մենք պահանջում ենք անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությանը և քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Այն հանգամանքը, որ կողմերի միջև երկխոսություն է սկսվել, չի նշանակում, որ փողոցային բողոքները կդադարեն՛՛,-ասել է ՛՛Միասնական ազգային շարժում՛՛ կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին։

 

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 31-ին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ 100 տոկոս ձայների հաշվարկից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ստացել է ձայների 48,22 տոկոսը: Խորհրդարան են մտնում յոթ քաղաքական կուսակցություններ և երկու դաշինք, սակայն ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը և հրաժարվում են պատգամավորական մանդատներից՝ պահանջելով խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:

  • Կիսվել: