ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանի վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 15-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, գրում է aliq.ge-ն:

Տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպումից հետո Ստոլտենբերգը և Ղարիբաշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նշենք, որ Վրաստանի վարչապետը կմասնակցի նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի և Խորհրդի ներկայիս նախագահության համատեղ հրավերով:

  • Կիսվել: