երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը այցելել է Բաքու

Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը այցելել է Բաքու

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։

Գեներալ-մայոր Մատիաշվիլին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ, նշել նման հանդիպումների եւ համագործակցության ընդլայնման կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: