կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրաստանի նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին

Վրաստանի նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին

Վրաստանի նոր նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թ. սկզբին։ Այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտնել է Բաքվում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։

«Ամեն ինչ խաղաղ է և հանգիստ: Կամփոփվեն (խորհրդարանական) ընտրությունների արդյունքները, դրանից հետո տասներորդ օրը կկայանա խորհրդարանի նիստը։ Այնուհետև կսկսվի խորհրդարանական կյանքը և շուտով, ենթադրաբար, հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ: Դրանից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը: Երկիրը սովորական ռեժիմով շարունակում է կյանքը», - Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ 

 

  • Կիսվել: