Վրաստանի նախագահի ընտրողների կոլեգիայի անդամներից մեկը մաքուր թուղթ է նետել ընտրատուփ՝ ի նշան բողոքի
Աբխազիայի Գերագույն խորհրդի քվեով ընտրողների կոլեգիայում ներկայացված Ադա Մարշանիան հայտնել է, որ չի աջակցում Միխայիլ Կավելաշվիլու թեկնածությանը Վրաստանի նախագահի պաշտոնում, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
Մարշանիայի խոսքով՝ նա ընտրատուփ է նետել մաքուր թուղթ։
«Նա վատ թեկնածու է, դուք պետք է ավելի լավ մտածեիք՝ թեկնածու ընտրելիս»,- ասել է Մարշանիան։
Ընտրողների կոլեգիան այսօր կընտրի Վրաստանի վեցերորդ նախագահն։
Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց։ Հավաքվածներն ասում են, որ նախագահի ընտրության ընթացակարգը օրենսդիր մարմնում լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չէ ինքը՝ խորհրդարանը։